Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակչում է, հայտնում է ֆեդերացիայի լրատվության բաժինը։
«Էլմիրա Կարապետյանը 581 միավոր արդյունքով 3-րդ հորիզոնականով Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակչում է։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 16:30-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանը այս մրցաշարում ներկայացնում է 3 հրաձիգ։ Այն կտևի մինչև ապրիլի 20-ը։