Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» տանը հյուրընկալել է «Ատալանտային»։ Մերսիսայդցիները սեփական երկրպագուների առաջ կրել են ցավալի պարտություն՝ 3-0 հաշվով։
Գասպարինիի սաներից դուբլի հեղինակ է դարձել Ջանլուկա Սկամական, իսկ հանդիպման վերջակետը դրել է Մարիո Պաշալիչը։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։