Վարազդատ Լալայանը վստահ հաղթանակով է ավարտվել Թաիլանդի Պհուկետ քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային այս մրցաշարում հայ ծանրորդը երկամարտի արդյունքում գլխավերևում պահել է 463 կգ՝ փոքր ոսկե մեդալներ նվաճելով հրում և պոկում վարժություններում։
Նշենք, որ Լալայանը երկրորդ տեղ զբաղեցրած իրանցի մարզիկ Ալի Դավուդիին գերազանցե․լ է 9 կիլոգրամով։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը:
Հատկանշական է, որ հայ մարզիկի հիմնական մրցակից վրացի օլիմպիականմ չեմպիոն Լաշա Տալախաձեն արդեն երկրորդ մրցաշարն է գրանցվում, սակայն մրցահարթակ դուրս չի գալիս։
Թաիլանդի աշխարհի գավաթի մրցաշարը վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ, և Հայաստանը այստեղ ներկայացված կլինի 3 ծանրորդներով, որոնք կներկայացնեն տղամարդկանց թիմը։