Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում ՊՍԺ-ն Փարիզում հյուրընկալել է կատալոնական «Բարսելոնային»։ Առաջ անցնելով նշենք, որ կատալոնացիները դրամատիկ խաղում հաղթել են 3-2 հաշվով։
Նախ հանդիպման հաշիվը բացել են հյուրերը՝ Ռաֆինյան 37-րդ րոպեին գրավել է Դոնարումայի դարպասը։ Երկրորդ կեսում տանտերերը Դեմբելեի և Վիտինյաի գոլերի շնորհիվ առաջ են անցել հաշվի մեջ։
Սակայան կապտանռնագույները չեն հանձնվել և Ռաֆինյայի և Քրիստենսեն գնդակների օգնությամբ հաղթանակի հասել կարևոր խաղում։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին «Մոնժուիկ» մարզադաշտում։