Մոհամեդ Սալահը առաջին ֆուտբոլիստն է, որ գոլի հեղինակ է դարձել «Օլդ Թրաֆորդում» ԱՊԼ-ի 4 խաղում անընդմեջ:
32-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղում (2:2) մերսիսայդցիների վինգերը 84-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը 11 մետրանոցից:
Սալահը գոլ է խփել «Օլդ Թրաֆորդում» ԱՊԼ-ի շրջանակներում 4-րդ անընդմեջ խաղում: Սալահը դարձել է լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով նման գոլային շարքով հանդես է եկել «ՄՅՈւ» - ի դեմ արտագնա խաղերում: