Սպորտ

Թուրքական ֆուտբոլում կրքերը չեն հանդարտվում

Ապրիլի 7-ին Շանլիուրֆա քաղաքում նախատեսված Թուրքիայի սուպերգավաթի խաղն անավարտ է մնացել։ Միմյանց դեմ մրցում էին «Ֆեներբախչեն» և «Գալաթասարայը»։

Հանդիպման արդեն առաջին րոպեին Մաուրո Իկարդին առաջ է մղել «Գալաթասարային»: Գոլից հետո «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստները բոյկոտել են խաղը և լքել խաղադաշտը։

«Ֆեներբախչեն» սուպերգավաթի խաղին խաղադաշտ էր դուրս բերել 2005 և 2006 թվականներին ծնված ֆուտբոլիստներին, պահեստայինների թվում էր 4 խաղացող երիտասարդական թիմից։

Այսպիսով՝ «Ֆեներբախչեին» տեխնիկական պարտություն է գրանցվել։ «Գալաթասարայի» ֆուտբոլիստները նվաճել են Թուրքիայի սուպերգավաթը։

Մարտի վերջին տեղեկություններ կային, որ «Ֆեներբախչեն» ցանկանում է փոխել առաջնությունը։ Պատճառը «Ֆեներբախչեի» խաղացողների և «Տրաբզոնսպորի» երկրպագուների միջև ծեծկռտուքն էր, որը տեղի էր ունեցել մարտի 17-ին։

Հանդիպումը կայացել էր Տրապիզոնում, որտեղ տանտերերը պարտվել էին 2։3 հաշվով։ Եզրափակիչ սուլիչից հետո երկրպագուների ամբոխը նետվել էր խաղադաշտ՝ հարձակվելով հակառակորդ թիմի խաղացողների վրա, շշեր նետել նրանց վրա և հրահրելով ծեծկռտուք: Ֆուտբոլիստները պատսպարվել էին հանդերձարանում։