Սպորտ

Գերդրամատիկ խաղում «Չելսին» Պալմերի հեթ-տրիկի շնորհիվ հաղթում է «Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթր Յունայթեդին»։ Գերդրամատիկ ընթացք ստացած խաղում հաղթել են «ազնվականները»։ Խաղում հերոսացել է Քոուլ Պալմերը, ով դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

«Չելսիի» կազմում գոլի հեղինակ է դարձել նաև Քոնոր Գալահերը, իսկ «Մանչեսթր Յունայթեդի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Գառնաչոն, իսկ մյուս գոլի հեղինակ՝ Բրունո Ֆերնանդեշը։

Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակել է 43 միավոր և բարձրացել 10-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Յունայթեդը»,48 միավորով, 6-րդն է։