Սպորտ

Հայ սամբիստներն աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը նվաճել են 9 մեդալ

Երևանում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը հայ մարզիկները նվաճել են 9 մեդալ։ 

58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը, 64 կգ Արթուր Մանուկյանը և 71 կգ Կառլեն Մահինյանը նվաճել են արծաթե մեդալ։ 

58 կգ քաշային Կարեն Սարգսյանը, 54 կգ Իռենա Պետրոսյանը, 54 կգ Արփինե Մնացականյանը, 59 կգ Սրբուհի Հովակիմյանը, 79 կգ Արթուր Հակոբյանը և 98 կգ Գրիգոր Բեկնազարյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։