Սպորտ

Ոստիկանները «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին կպաշտպանեն տիկտոկերներից

«Բարսելոնան» դիմել է ոստիկանությանը՝ ֆուտբոլիստներին տիկտոկերներից պաշտպանելու համար:

Ինչպես հաղորդում է Marca -ն, վերջերս Ինյիգո Մարտինեսի և ակումբի մարզաբազայի մուտքի մոտ գտնվող երիտասարդներից մեկի հետ կոնֆլիկտից հետո «Բարսելոնան» մի շարք խորհրդակցություններ է անցկացրել կատալոնական ոստիկանության ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ ակումբի բազայի մոտ ֆուտբոլիստներին կոնֆլիկտների հրահրող տիկտոկերների ներկայությունը համարվում է «քրոնիկ խնդիր» և վտանգում է խաղացողների անվտանգությունը:

Հաղորդվում է, որ չորեքշաբթի օրը «Բարսելոնայի» մարզման ժամանակ ակումբի բազայի մոտ հերթափոխով հերթապահել է ոստիկանների երկու բրիգադ։ Նախատեսվում է, որ մարզումների ավարտից հետո ոստիկանները հերթապահելու են բազայի մուտքի մոտ՝ խաղացողներին պաշտպանություն ապահովելու համար: