Սպորտ

Ֆոդենն առաջին անգամ 20 գոլի հեղինակ է դարձել

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն իր կարիերայում առաջին անգամ նվազագույն 20 գոլ է հեղինակել մեկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում:

Հիշեցնենք, որ Ֆոդենը հեթ-տրիկ էր ձևակերպել Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում, որում հանդիպել էին «Մանչեսթեր Սիթին» և «Աստոն Վիլան» (4:1): Ֆիլը «Ման.Սիթիի» սան է։ «Քաղաքայինների» առաջին թիմում կիսապաշտպանը խաղում է 2017 թվականից։ Ֆոդենի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: