Սպորտ

«Սիթին» Ֆոդենի բենեֆիսի շնորհիվ հաղթում է «Աստոն Վիլային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում միմյանց դեմ են մրցել առաջին քառյակը ներկայացնող «Մանչեսթեր Սիթին» և «Աստոն Վիլան»: Հանդիպումն ավարտվել է քաղաքայինների հաղթանակով՝ 4:1 հաշվով:

«Սիթիի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆիլ Ֆոդենը, մեկ անգամ աչքի է ընկել Ռոդրիգոն, իսկ հյուրերի կազմից աչքի է ընկել Ջոն Դուրանը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է՝ վաստակած 70 միավորով: «Լիվերպուլը», որը գոլերի տարբերությամբ գերազանցում է «քաղաքայիններին», դեռ պետք է անցկացնի 30-րդ տուրի հանդիպումը: «Աստոն Վիլան» 4-րդն է. Բիրմինգհեմի խաղացողներն իրենց ակտիվում ունեն 59 միավոր՝ անցկացրած 31 խաղում: