Սպորտ

Սելարայանի գոլը օգնում Է հաղթել Ջերարդի թիմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սաուդյան Արաբիայի Պրո Լիգայի 26-րդ տուրում Լուկաս Սելարայանի «Ալ Ֆատեհը» տանը մրցել է Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ալ Իթթիֆաքի» դեմ։ 

Առաջ անցնելով նշենք, որ հանդիպման ընթացքում արձանագրվել է դարպասի մեկ գրավում. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանի 80-րդ րոպեին խփած գնդակը օգնել է «Ալ Ֆատեհին» հաջողության հասնել այս խաղում։

Այս հաղթանակից հետո «Ալ Ֆատեհը» վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, «Ալ Իթթիֆաքը»՝ 36 միավորով 7-րդն է։