«Արսենալը» Ջոշուա Կիմիխի հնարավոր տրանսֆերի հարցով դիմել է «Բավարիային». հայտնում է Football Transfers պորտալը: Մյունխենյան ակումբը հրաժարվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը բանակցություններ վարել տեղափոխության շուրջ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կիմիխը դարձել է անգլիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը ամռանը: «Արսենալում» նրան դիտարկում են որպես աջ պաշտպանի պաշտոնի հիմնական թեկնածու, ընդ որում, թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատում է ֆուտբոլիստի բազմակողմանիությունը:
Կիմիխի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստը կցանկանար աշխատավարձի բարձրացում նոր պայմանագրով, սակայն առայժմ մյունխենյան ակումբի ղեկավարությունը չի համաձայնել պայմանագրի պայմաններին: ԶԼՄ-ների տվյալներով, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ, ապա ամռանը Կիմիխը կվաճառվի: