Սպորտ

Պոգբան բողոքարկել է հակադոպինգային կանոնների խախտման վերաբերյալ դատարանի որոշումը

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան բողոքարկել է Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկման որոշման դեմ, որի ժամկետը 4 տարի է:

Այս պահին այլ տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան դոպինգ օգտագործելու պատճառով որակազրկվել է 4 տարով: 

2023 թվականի հոկտեմբերին ֆրանսիացուց երկու թեստ է վերցվել։ Կիսապաշտպանի փորձանմուշում տեստոստերոնի չափազանց բարձր մակարդակ է հայտնաբերվել։ 

31-ամյա ֆուտբոլիստի փաստաբանները պահանջում էին նրա հնարավոր որակազրկումը կրճատել 4-ից մինչև 2 տարի, սակայն դա ցանկալի արդյունք չտվեց: