Սպորտ

Լուկա Դոնչիչը 5 տարում կարող է վաստակել 346 մլն դոլար

«Դալաս Մավերիքսի» խաղարկող Լուկա Դոնչիչը հաջորդ տարի կարող է ստանալ հնգամյա սուպերմաքսիմալ պայմանագիր կնքելու իրավունք, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ կկարողանա վաստակել 346 մլն դոլար: Այս մասին իր սոցիալական ցանցերում պատմել է ինսայդեր Բոբի Մարքսը։ Եթե համաձայնագիրը ստորագրվի, ապա այն կդառնա ամենախոշորը բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ:

NBA-ի ընթացիկ մրցաշրջանում Դոնիչը կանոնավոր առաջնության շրջանակներում անցկացրել է 65 հանդիպում, ինչը նրան իրավունք է տալիս պայքարել առաջնության ամենարժեքավոր խաղացողի տիտղոսի համար և հավակնել ընդգրկվել խորհրդանշական հնգյակում: