Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Ջենարո Գատուզոն «Պալերմոյի» գլխավոր մարզչի պաշտոնում Էուջենիո Կորինիին փոխարինելու թեկնածուներից մեկն է: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Իտալացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է ֆրանսիական «Մարսելը», որը նա գլխավորել է 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի փետրվարը: Ավելի վաղ Գատուզոն զբաղեցրել է «Վալենսիայի» (2022թ.հուլիս - 2023թ. հունվար), «Նապոլիի» (2019-2021թթ.), «Միլանի» (2017-2019թթ.) գլխավոր մարզչի պաշտոնը:
Հիշեցնենք, որ այս պահին «Պալերմոն» հանդես է գալիս իտալական B Սերիայում: Այս մրցաշարի 31-րդ տուրից հետո Կորինիի սաները վաստակել են 49 միավոր և գտնվում են 6-րդ հորիզոնականում՝ առաջատար «Պարմայից» հետ մնալով 16 միավորով: