Միլանի «Ինտերը» Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում տանը հաղթել է «Էմպոլիին» 2-0 հաշվով։ Ինձագիի թիմից աչքի են ընկել Ֆեդերիկո Դի Մարկոն և Ալեքսիս Սանչեսը։ Միլանյան ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվել է 84-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ինտերը» շարունակում է վստահորեն գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 79 միավոր։