Սպորտ

Հայտնի են Տուխելին փոխարինող գլխավոր թեկնածուները

Հայտնի են դարձել Մյունխենի «Բավարիայում» Թոմաս Տուխելին փոխարինելու գլխավոր թեկնածուները: Այս մասին հայտնում է բրիտանական The Times պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիների ղեկավարությանը դիտարկում է  երեք թեկնածուի՝ «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիին, ինչպես նաև Գերմանիայի և Ավստրիայի հավաքականները գլխավորող Յուլիան Նագելսմանին ու Ռալֆ Ռանգնիկին: Ընդ որում, Դե Ձերբին գլխավոր թեկնածու է համարվում Խաբի Ալոնսոյի՝ «Բայերում» մնալու որոշումից հետո:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բավարիայից»: Ռոբերտո Դե Ձերբին «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 29 տուրերից վաստակել են 42 միավոր և այս պահին գտնվում են 9-րդ հորիզոնականում: Յուլիան Նագելսմանը Գերմանիայի հավաքականի կազմում աշխատում է 2023 թվականից, իսկ Ռալֆ Ռանգնիկը Ավստրիան գլխավորում է 2022 թվականից: