Սպորտ

«Սիթիի» երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել «Արսենալի» հետ խաղում

«Մանչեսթր Սիթիի» երկրպագուները դժգոհ են հաջորդ մրցաշրջանից աբոնեմենտների գների բարձրացումից:

Աբոնեմենտները միջինում կթանկանան 5%-ով։

«Արսենալի» հետ ԱՊԼ-ի տնային խաղից առաջ «քաղաքաբնակների» երկրպագուների խմբավորումներից մեկը հանդես է եկել գների բարձրացման դեմ բողոքի ակցիայով՝ տրիբունայում փակցնելով «ռեկորդային գներ ռեկորդային շահույթների դեպքում. դադարեք կանխիկացնել մեր նվիրվածությունը» պաստառը։

Սակայն «Էթիհադ Ստեդիում» -ում աշխատող ստյուարդները հեռացրել են դրոշը տրիբունայից և, ըստ երկրպագուների, առգրավել այն։

Ավելի ուշ ակումբի ներկայացուցիչները հայտնել են, որ բաները կվերադարձվի իր տերերին, իսկ այն ստիպված են եղել հեռացնել այն պատճառով, որ այն փակել է գովազդային վահանակն ու ցուցատախտակի մի մասը: