Սպորտ

«Ռեալը» հաղթում է Ռոդրիգոյի դուբլի շնորհիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 30-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» 2 գնդակի տարբերությամ հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: 

8-րդ րոպեին մադրիդցիներին առաջ է մղել Ռոդրիգոն, որը 73-րդ րոպեին արդեն դուբլ ձևակերպել: Հանդիպումն ավարտվել է հենց այս հաշվով։

Այսպիսով՝ «Ռեալը» վաստակել է 75 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Իր հերթին, «Աթլետիկը» իսպանական Պրիմերայում անցկացրած նմանատիպ հանդիպումներից հետո վաստակել է 56 միավոր և չորրորդն է: