Սպորտ

«Լիվերպուլում» Կլոպին փոխարինողներին տեսնում են Իտալիայում

Հայտնի են դարձել ևս երկու մարզիչների անունները, որոնց «Լիվերպուլը» դիտարկում է որպես Յուրգեն Կլոպին փոխարինող:

«The Athletic» պարբերականը հայտնում է, որ նրանք են Սիմոնե Ինձագին՝ «Ինտերից» և Տիագո Մոտան՝ «Բոլոնիայից»: Նշվում է, որ «Ինտերը» չի ցանկանում բաց թողնել Ինձագիին: Նման տեղափոխությանը կարող է խանգարել նաև այն փաստը, որ մարզիչը անգլերեն չգիտի։

Մոտտայի վերաբերյալ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալու դեպքում նա «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները դիտարկում են նաև Ռուբեն Ամորիմի, Ռոբերտո դե Ձերբիի, Թոմաս Տուխելի և Հանս-Դիտեր Ֆլիկի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ այս պահին «Լիվերպուլը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 67 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Արսենալն» ունի 65 միավոր։ Երրորդ տեղում «Ման Սիթին» է՝ 64 միավորով։