Սպորտ

Իրանի կանանց թիմը հաղթել է Ասիայի հոկեյի առաջնությունում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շնորհավորել է Իրանի կանանց հավաքականին՝ տափօղակով հոկեյի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Իրանի տափօղակով հոկեյի կանանց հավաքականը շաբաթ օրը Բիշքեկում հաղթել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջնությունում՝ 4:0 հաշվով հաղթելով Ֆիլիպիններին:

Իրանի հավաքականը, որն անցյալ տարի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջնությունում գրավել էր երկրորդ տեղը, այս մրցաշարում հաղթել է ԱՄԷ-ին, Ղրղզստանին, Հնդկաստանին և Ֆիլիպիններին: