Լուիս Էնրիկեն «Մարսել»- ՊՍԺ խաղում փոխարինել է Կիլիան Մբապեին:
Բերալդոյի հեռացումից հետո ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն միանգամից երեք փոփոխություն է կատարել, որոնց թվում եղել է նաև Կիլիան Մբապեն։ Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Գոնսալու Ռամուշը։
Մբապեն դժգոհություն է հայտնել փոխարինվելուց առաջ, որը ֆիքսել են մարզական լրագրողները։
Կիլիանն անմիջապես գնացել է հանդերձարան Ուսման Դեմբելեի հետ, որը նույնպես եղել է փոխարինվողների թվում: RMC Sport-ը պարզաբանում է, որ խաղացողները անձրևից հետո գնացել են չորանալու: