«Լիվերպուլի» իռլանդացի դարպասապահ Կիվին Կելեհերը խոսել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
«Կլոպը միշտ մեզ՝ ֆուտբոլիստներիս, օժտել է վստահությամբ։ Ինչ էլ որ պատահի, ինչպես էլ խաղաս, նա միշտ դրականն ու մեծ վստահություն էր ներշնչում մեզ։ Յուրգենը միակ մարզիչն է, ում հետ աշխատել եմ այստեղ․ այնպես որ, տարօրինակ կլինի, որ նա հեռանա, բայց նրա մասին հիշողությունները կմնան ամենահաճելին», - Կելեհերի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Կելեհերը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Իռլանդացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: