Չավին կարող է մնալ «Բարսելոնայի» համակարգում նույնիսկ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո:
Եթե 44-ամյա մասնագետի հրաժարականն, այնուամենայնիվ, ընդունվի, «Բլաուգրանայի» ղեկավարությունը մտադիր է նրան առաջարկել կատալոնական ակումբի հիմնադրամի դեսպանի պաշտոնը․ հաղորդում է Marca-ն՝ վկայակոչելով Catalunya Ràdio-ն:
Ավելի վաղ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մարզչի պաշտոնը:
29 տուրից հետո «Բարսելոնան» Լա լիգայում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 8 միավորով հետ մնալով «Ռեալից»: Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում կատալոնացիները կմրցեն ՊՍԺ-ի հետ: