Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի եզրափակիչի ուղեգրի համար միմյանց դեմ են մրցել Ուկրաինայի և Իսլանդիայի հավաքականները: Հանդիպումը տեղի է ունեցել Վրոցլավում (Լեհաստան): Ուկրաինացիները հաղթել են 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացել են իսլանդացիները Ալբերտ Գուդմունդսոնի գոլի շնորհիվ։ 54-րդ րոպեին հարձակվող Վիկտոր Ցիգանկովը հավասարեցրել է հաշիվը կիսապաշտպան Գեորգի Սուդակովի փոխանցումից: 84-րդ րոպեին «Չելսիի» հարձակվող Միխայիլ Մուդրիկը հաղթական գնդակն ուղարկել է իսլանդացիների դարպասը:
Այսպիսով, Ուկրաինայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի խմբային փուլ և միացավ Վրաստանի հավաքականին։