Սպորտ

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները ներկայացվել են «Պատվո» շքանշանի

Խաղացողներին պետական մրցանակի են ներկայացրել վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին:

«Այսօր շատ ուրախ օր է։ Դա այն երջանկությունն է, որը միավորում է մեզ: Անձամբ ես, որպես 30 տարվա երկրպագու, 1994 թվականից սպասում էի այդ օրվան։ Այդ տղաները հերոսներ են, իսկ հերոսներին պետք է գնահատել», - ասել է Կոբախիձեն Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը նախօրեին պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել: