Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը վստահ սկսեց հանդիպումը և 14-րդ րոպեին հասավ հաջողության․ հաշիվը բացեց Էդգար Սևիկյանը։ Թվում էր, թե Պետրակովի սաներն ընդմիջման կգնան հաղթական հաշվով, սակայն մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։
Արդեն երկրորդ խաղակեսում Չեխիայի հավաքականն ուներ առավելություն և 74-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլն իր ակտիվում գրանցեց Թոմաս Խորին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, և դաշտի տերերը հաղթեցին 2։1 հաշվով։