Սպորտ

Տեղի է ունեցել պատմական ֆոտոսեսիա Նիկո Ուիլյամսի, Լամին Յամալի, Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասնակցությամբ. RFEF

Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները «պատմական լուսանկար» են հրապարակել:

Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականները մարտի 26-ին կհանդիպեն Մադրիդում: Ընկերական խաղը նվիրված կլինի ֆուտբոլում ռասիզմի և վայրագության դեմ պայքարին:

Խաղից առաջ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) հրապարակել է Նիկո Ուիլյամսի, Վինիսիուս Ժունիորի, Լամին Յամալի և Ռոդրիգոյի համատեղ լուսանկարը՝ «պատմական լուսանկար» մակագրությամբ:

«Ֆուտբոլը, համենայն դեպս, այդպես պետք է հասկանալ, միություն է։ Մրցակցությունը որպես բնական բան ընդունելով՝ սպորտը պետք է հասկանալ որպես մարդկանց միջև կապերն ամրապնդելու միջոց՝ անկախ նրանց ծագումից:

Այդ իսկ պատճառով Իսպանիա - Բրազիլիա հանդիպումը, որն արդեն հիանալի խաղ է, գլոբալ ազդեցություն կունենա, քանի որ երկու երկրներն էլ կմիավորվեն ռասիզմի դեմ պայքարում, որը պետք է արմատախիլ արվի: Քանի որ ֆուտբոլում միակ գույնը, որը մեզ առանձնացնում է, մարզաշապիկի գույնն է:

«Մեկ մաշկ» - ահա այն կարգախոսը, որով ընթանում է այս ընկերական հանդիպումը կազմակերպելու աշխատանքը, որին մասնակցում են երկու թիմերն էլ և նրանց բոլոր անդամները: Հանդիպման նախօրեին Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի միջև սերտ համագործակցությամբ «Սանտիագո Բեռնաբեուում» տեղի է ունեցել պատմական ֆոտոսեսիա Նիկո Ուիլյամսի, Լամին Յամալի, Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասնակցությամբ ՝ իդեալական վայրում նման կարևոր հանդիպման համար», - ասվում է RFEF-ի հայտարարության մեջ: