Սպորտ

Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների տոմսերի վաճառքը մեկնարկել է

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների տոմսերի վաճառքը մեկնարկել է։ Մայիսի 3-5-ը Երևանը կհյուրընկալի «Բարսային», «Բենֆիկային», «Սպորտինգին» և «Պալմա Ֆուտզալին»։

«Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան մայիսի 3-ին՝ «Բենֆիկա»-«Պալմա Ֆուտզալ»՝ 18:00, «Բարսա»-«Սպորտինգ»՝ 21:00։ Խաղային օրվա տոմսերի արժեքը` 1000-3000 դրամ: Երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 5-ին՝ խաղային օրվա տոմսերի արժեքը` 1000-5000 դրամ»,- ասվում է ՀՖՖ-ը տարածած հաղորդագրության մեջ։

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: