Հարի Մագուայերը վնասվածքի պատճառով հեռացել է Անգլիայի հավաքականից:
Այս մասին պաշտոնապես հայտնել Է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան:
Մագուայերը փոխարինվել է Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում 67-րդ րոպեին: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ մոտ ժամանակներս «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը լրացուցիչ հետազոտություն կանցնի: Սպասվում է, որ նրա վերականգնումը շատ ժամանակ չի պահանջի:
Հավաքականի ճամբարը լքել է նաև դարպասապահ Սեմ Ջոնսթոնը։ Բելգիայի հավաքականի դեմ մարտի 26-ին կայանալիք խաղին հավաքական են հրավիրվել Ռիկո Լյուիսը և Ջեյմս Թրաֆորդը: