Հունգարիայի ռալիի ժամանակ Skoda Fabia Rally 2 մրցարշավային մեքենան կորցրել է կառավարումը և մխրճվել մրցավազքին հետևող մարդկանց խմբի մեջ։ Արդյունքում 4 մարդ զոհվել է, իսկ տուժածների թվում կա մեկ երեխա։
Մեքենան դուրս է եկել ճանապարհի սահմաններից և ամբողջ արագությամբ մխրճվել հանդիսատեսի մեջ: Միջադեպի հետևանքով 4 մարդ զոհվել է, առնվազն 8-ը՝ վիրավորվել, որոնց թվում կա մեկ երեխա: Այս մասին մարտի 24-ին հայտնել Է Հունգարիայի ոստիկանությունը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Լաբաթլան և Բայոտ քաղաքների միջև՝ Կոմար-Էսթերգոմա երկրամասում տեղի ունեցած ռալիի ժամանակ:
Ողբերգության վայր են ժամանել շտապօգնության ութ մեքենաներ և չորս փրկարարական ուղղաթիռներ: