Սպորտ

Թենիսիստ Միքայել Ավանեսյանը շարունակում է իր հաղթարշավը

Ծաղկաձորի օլիմպիական համալիրում մեկնարկել են թենիսի մինչև 18 տարեկան ITF վարկանիշով միջազգային մրցաշարերը։ Առաջին մրցմանը մասնակցում էին աշխարհի 20-ից ավել երկների ներկայացուցիչներ։ 

Միքայելը, որի 16 տարեկանը նոր է լրացել, դարձավ առաջին մրցման բացարձակ հաղթող՝ մենախաղերում հաջորդաբար հաղթելով Ռուսաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, Չեխիայի և եզրափակչում նորից Ռուսաստանի ներկայացուցիչներին:

Զուգախաղերում Միքայել Ավանեսյան և Նիկոլոս Գուրգենիձե զույգը եզրափակչում հաղթեցին Ռուսաստանի և Չեխիայի թենիսիստներին։ Մրցումները շարունակվում են: Միքայելը շարունակում է իր հաղթարշավը՝ մենախաղերում և զուգախաղերում մտնելով կիսաեզրափակիչ փուլ։