Այսօր տեղի է ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի զույգերի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը՝
- «Միլան» - «Ռոմա»
- «Լիվերպուլ» - «Ատալանտա»
- «Բայեր» - «Վեսթ Հեմ»
- «Բենֆիկա» - «Մարսել»
Կիսաեզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Բենֆիկա» - «Մարսել», «Լիվերպուլ» - «Ատալանտա» և «Միլան» «Ռոմա», «Բայեր» «Վեսթ Հեմ» զույգերի հաղթողները։
Նշենք, որ 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին պատասխան հանդիպումները՝ ապրիլի 18-ին, իսկ 1/2 եզրափակիչի առաջին խաղերը նախատեսված են մայիսի 2-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 9-ին: