Սպորտ

Հայտնի են ՉԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում մարտի 15-ին կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունը։

Քառորդ եզրափակիչում ձևավորվել են հետևյալ զույգերը.

«Արսենալ» – «Բավարիա»

«Ատլետիկո Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ»

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»

ՊՍԺ – «Բարսելոնա»

Կիսաեզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Ատլետիկո Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ», ՊՍԺ – «Բարսելոնա» զույգերի հաղթողները և «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ» – «Բավարիա» զույգերի հաղթողները: