Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բայերը» տանը մրցել է ադրբեջանական «Քարաբախի» դեմ։ Նշենք, որ թիմերի միջև առաջին խաղը ևս անցել էր դրամատիկ պայքարում և ավարտվել էր 2-2 հաշվով։
Պատասխան խաղում Ալոնսոյի թիմը պարտվում էր 2-0 հաշվով և միայն խաղավերջում է կարողացել 3 գնդակ խփել և հաղթանակի հասնել։ Ադրբեջանցիների կազմից աչքի են ընկել Աբդելա Զուբիրն ու Ժունինյոն, իսկ «Բայերի» կազմում Ջերեմի Ֆրիմպոնգը և Պատրիկ Շիկը, որը դուբլի հեղինակ է դարձել։
Այսպիսով, «Բայերն» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 5:4 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ։