Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ ըանդունել է Միլանի «Ինտերին»։ Առաջ անցնելով նշենք, որ հանդիպման հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի ուժեղ են գտնվել Դիեգո Սիմեոնեի սաները։
Նախ հանդիպման հաշիվը առաջին կեսում բացել է Դի Մարկոն, որին անմիջապես պատասխանել է Անտուան Գրիզմանը։ Սակայն մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները հիմնական ժամանակի վերջին րոպեներին առաջ են անցել հաշվի մեջ։ Քանի որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Ինտերի» նվազագույն հաշվով հաղթանակով, խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ Այստեղ էլ թիմերի միջև հաղթող չի որոշվել, և գործը հասել է 11-մետրանոց հարվածաշարին։ Նշենք, որ վելի հաջողակ գտնվեցին մադրիդյան թիմի ֆուտբոլիստները (4-2) և«Ատլետիկոն» քառորդ եզրափակիչում է։
Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել է միայն 110-րդ րոպեին։