Սպորտ

Մեսսիի և Սուարեսի գոլերը «Ինտեր Մայամիին» դուրս են բերում հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավարտվել է «ԿՈՆԿԱԿԱՖ»-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը: «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել է «Նեշվիլին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ (առաջին խաղ՝ 2:2):

Հանդիպման 8-րդ րոպեին առաջին գոլը հեղինակել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո: 23-րդ րոպեին Մեսսին կրկնապատկել է հաշիվը: 63-րդ րոպեին հարձակվող Ռոբերտ Թեյլորը Սուարեսի փոխանցումից խփել է «Ինտեր Մայամիի» երրորդ գոլը: 90 + 3-րդ րոպեին «Նեշվիլի» կազմում աչքի է ընկել Սեմ Սարիջը:

«ԿՈՆԿԱԿԱՖ»- ի Չեմպիոնների գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտեր Մայամին» կմրցի «Մոնտերեյ» - «Ցինցինատի» զույգի հաղթողի հետ (առաջին հանդիպումն ավարտվել է «Մոնտերեյի» արտագնա հաղթանակով՝ 1:0):