«Արսենալում» հերքում են, որ Միկել Արտետան վիրավորել է Սերխիո Կոնսեյսաուի ընտանիքին։
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Արսենալ»–«Պորտու» պատասխան խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչների միջև բախում է տեղի ունեցել։ Հետագայում Կոնսեյսաուն հայտարարել է, որ Արտետան վիրավորել է իր ընտանիքին։ «Արսենալի» գլխավոր մարզիչն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել միջադեպը:
Ինչպես հաղորդում է «Sky Sports» -ը, «Արսենալում» կտրականապես հերքում են Արտետայի որևէ վիրավորանք «Պորտուի» գլխավոր մարզչի հասցեին: Ինքը՝ Արտետան, նույնպես հերքում է դա։