Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» տանը մրցել է «Պորտուի» հետ։ Չնայած պորտուգալական ակումբի համառ դիմադրությանը՝ «զինագործները» հիմնական ժամանակում հաղթել են 1-0 հաշվով։ 41-րդ րոպեին աչքի է ընկել Լեանդրո Տրոսարը։
Լրացուցիչ ժամանակում ևս հաշվի փոփոխություններ տեղի չեն ունեցել, և թիմերը հաղթողին պարզել են 11-մետրանոց հարվածաշարով։ Այստեղ ավելի ուժեղ են գտնվել Միկել Արտետայի սաները։
Այսպիսով «Արսենալը» կխաղա ՉԼ-ի 1/4 եզրափակիչ փուլում։