Հայ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը «8th Khavaran International» մրցաշարի շրջանակներում անցկացվող կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նա 11 հնարավոր միավորից վաստակել է 9։
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանն էլ 8.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: