Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը շարժվում է դեպի Փարիզ 2024, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ իր երկրորդ մենամարտում, Հովհաննիսյանը պարտության է մատնել բելգիացի Նոա Հաջիտին։
Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։