Հայտնի է դարձել, թե որքան գումար կվաստակի «Բարսելոնան» Puma-ի հետ համագործակցության արդյունքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը կարող է դադարեցնել համագործակցությունը Nike-ի հետ և պայմանագիր կնքել Puma-ի հետ, որն ուժի մեջ կմտնի 2025/26 մրցաշրջանում:
Լրագրող Ժերար Ռոմերոյի տեղեկություններով՝ հինգշաբթի օրը Puma-ի գլխավոր տնօրեն Առնե Ֆրոյնդտը հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարների հետ և համագործակցության պայմաններ առաջարկել:
Գերմանական բրենդը պատրաստ է «Բարսելոնային» վճարել տարեկան մինչև 200 մլն եվրո: 115 միլիոն եվրո կկազմեն հաստատագրված վճարները, ևս 85 միլիոն ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով։
Nike-ի հետ պայմանագրով «կապտանռնագույները» ստանում է 85+20 միլիոն եվրո։