Սպորտ

Մեսսիի և Սուարեսի գոլերը օգնում են «Ինտեր Մայամիին» փրկվել պարտությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվել է «Նեշվիլին»։ Հանդիպում դրամատիկ ընթացք է ստացել. պարտվող «Ինտեր Մայամին» Մեսսիի և Սուարեսի գոլերի շնորհիվ կարողացել է փրկվել պարտությունից։

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացել է Ջեյկոբ Շաֆելբուրգը: 46-րդ րոպեին կանադացին դուբլ է ձևակերպել։ «Ինտեր Մայամին» 6 րոպե անց կարողացել է մեկ գնդակ խփել. աչքի է ընկոլ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո: 90 + 5-րդ րոպեին արդեն ուրուգվայցին է հավասարեցրել հաշիվը իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի փոխանցումից հետո: