«Բավարիան» սպասում է Խավի Ալոնսոյի պատասխանին թիմը գլխավորելու առաջարկի վերաբերյալ:
«Բայերի» գլխավոր մարզիչ Խավի Ալոնսոն «Բավարիայում» Թոմաս Տուխելին փոխարինելու հիմնական տարբերակն է: Ինչպես գրում է Bild-ը, իսպանացու նշանակմանը հավանություն են տվել Ուլի Հյոնեսը և Կարլ-Հայնց Ռումենիգեն։
Նշվում է, որ Ալոնսոյի մեկ ազդանշանը բավարար կլինի, որպեսզի «Բավարիան» դադարեցնի մարզչի որոնումները: Քանի որ Ալոնսոն դեռ չի հայտարարել մյունխենյան ակումբը գլխավորելու իր ցանկության մասին, ղեկավարությունը ստիպված կլինի դիտարկել այլընտրանքային տարբերակներ:
Նրանց թվում է նաև «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան» և «Լիվերպուլը»
Մյուս թեկնածուների թվում են «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը և «Շտուտգարտի» մարզիչ Սեբաստիան Հյոնեսը։ Հատկանշական է, որ վերջինս գլխավորում է «Բավարիայի» շորթլիսթը և համարվում է Ալոնսոյին հիմնական այլընտրանքը: