Սպորտ

Բելինգհեմը որակազրկվել է երկու խաղով

Ջուդ Բելինգհեմը որակազրկվել է Լա Լիգայի 2 խաղով:

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը կարմիր քարտ ստացավ «Վալենսիայի» հետ խաղում (2:2) այն բանի համար, որ դժգոհություն հայտնեց մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի սուլիչից հետո։ 

Ինչպես հաղորդում է Relevo-ն, մրցումային կոմիտեն Ջուդին որակազրկել է Լա Լիգայի երկու խաղով՝ «մրցավարի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի» ամար: Բացի այդ, կիսապաշտպանը տուգանվել է 600 եվրոյով, ևս 700 եվրո բռնագանձվել է «Ռեալից»:

Այսպիսով, Բելինգհեմը բաց կթողնի «Սելտայի» և «Օսասունայի» հետ հանդիպումները: Հաղորդվում էր, որ «Ռեալը» մտադիր է բողոքարկել կիսապաշտպանի որակազրկումը: