«Չելսին» «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթի անունը ավելացրել է Մաուրիսիո Պոչետինոյի հնարավոր հետնորդների ցուցակում։
Fichajes-ը պնդում է, որ «Չելսին» հիանում է Արնե Սլոթով և կարող է 45-ամյա հոլանդացուն դիտարկել որպես Մաուրիսիո Պոչետինոյի հնարավոր փոխարինող։
Եթե թիմի խաղի որակը մինչև մրցաշրջանի ավարտը նվազի, արգենտինացի մարզիչը կարող է պաշտոնանկ արվել. նրա տեղը զբաղեցնելու բազմաթիվ թեկնածուների թվում է նաև «Ֆեյենորդի» ներկայիս մարզիչը:
Նշենք, որ ճնշումը արգենտինացի մարզչի վրա մեծացավ Լիվերպուլից Լիգայի գավաթի եզրափակչում կրած պարտությունից հետո: Այս խաղից հետո արդեն հաճախ սկսվեց խոսվել Պոչետինոյի մրցաշրջանի վերջում հնարավոր հեռացման մասին։