Կարլո Անչելոտին մեղադրվում է Իսպանիայում հարկերից խուսափելու մեջ:
El Diario-ի տվյալներով՝ Անչելոտիին մեղադրանք է առաջադրվել երկու հարկային հանցագործությունների համար, որոնք կապված են 2014-2015 թվականներին իմիջային իրավունքների ոչ ճիշտ հայտարարագրման հետ: Ընդհանուր առմամբ, «Ռեալի» գլխավոր մարզիչը Իսպանիայի հարկային մարմիններից թաքցրել է 1,06 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ դատախազությունը Անչելոտիի համար պահանջել է 4 տարի 9 ամիս ազատազրկում:
Մեղադրող կողմի վարկածով՝ իտալացի մասնագետը «բարդ և խճճված սխեմա է ստեղծել», Իսպանիայում եկամուտների համար հարկ չվճարելու համար: