Սպորտ

«Ռեալը» «Բարսելոնային» այլևս մրցակից չի համարում տարբեր ոլորտներում

«Ռեալը» «Բարսելոնային» այլևս մրցակից չի համարում տրանսֆերների հարցում:

Ինչպես գրում է Marca - ն, այժմ «Մադրիդը» մրցում է այսպես կոչված «ակումբ-պետությունների» հետ, իսկ «Բարսելոնան» չի կարողանում մոտենալ նրանց ցանկալի ֆուտբոլիստների համար պայքարում: «Ռեալում» «Բարսելոնային» այլևս մրցակից չեն համարում ոչ միայն տրանսֆերների հարցում, այլև շատ այլ իրավիճակներում:

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ Կիլիան Մբապեի տեղափոխությունից հետո թիմի ներկայիս խաղացողներից ոչ մեկին վաճառելու կարիք չի լինի: Ավելին, ֆրանսիացին առաջիկա ամռանը «Ռեալի» միակ նորեկը չի լինի։

Այն ամենը, ինչ տեղի է ունենում «Բարսելոնայում», Marca-ն անվանում է «անընդհատ իմպրովիզացիա՝ կապված նուրբ տնտեսական իրավիճակի հետ»: Վերջին նման օրինակը կատալոնացիների ցանկությունն է սեփական բրենդով համազգեստ թողարկել։ Այս ցանկությունը գնահատում են որպես «աննախադեպ և անհնարին», գրում է Marca-ն՝ վկայակոչելով ոլորտի մասնագետներին։

«Ռեալի» և «Բարսելոնայի» ղեկավարները գիտեն, թե որքան մեծ է այժմ ակումբների միջև հեռավորությունը։ Այժմ «Ռեալը» «Բարսելոնային» մրցակից չի համարում ֆուտբոլիստների համար պայքարում:

Նշվում է, որ տարբեր ժամանակահատվածներում կատալոնացիները ցանկանում էին ձեռք բերել Վինիսիուսին, Ռոդրիգոյին, Ջուդ Բելինգհեմին, Արդա Գյուլ-ին, Էնդրիկին և Կիլիան Մբապեին, սակայն բոլոր այդ ֆուտբոլիստները հայտնվել են կամ կհայտնվեն "Ռեալում": Այժմ "Բարսելոնան" փորձում է հավակնել Էրլինգ Հոլանդին, չնայած թե ակումբի ղեկավարները, թե մարզական տնօրենը գիտեն, որ նրա տրանսֆերն անհնար է: