Սպորտ

Մանսանոն ասել է, թե ինչու է խաղադաշտից հեռացրել Բելինգհեմին

«Վալենսիա» -«Ռեալ» (2:2) հանդիպման գլխավոր մրցավարը բացատրել է Ջուդ Բելինգհեմի հեռացման պատճառը և թե նա ինչ է ասել դաշտում։

Խեսուս Խիլ Մանսանոն իր որոշումը բացատրել է խաղի արձանագրության մեջ: Մադրիդցիների կիսապաշտպանը կարմիր քարտ է ստացել այն բանի համար, որ դժգոհություն է հայտնել 99-րդ րոպեին «Ռեալի» գոլը չեղյալ հայտարարելու համար:

«Խաղի ավարտից հետո, բայց դեռ խաղադաշտում, նա ագրեսիվ վիճակում վազեց ինձ մոտ և մի քանի անգամ բղավեց. «…. (անիծյալ), սա գոլ է»։,- գրել է մրցավարը:

Եթե Մրցավարական կոմիտեն Բելինգհեմի գործողությունները չափազանց ագրեսիվ համարի, նրան սպառնում է որակազրկում 2-3 խաղով: Ըստ Relevo - ի, անգլիացին բաց կթողնի երկու խաղ: